Օրթոպեդիա

Օրթոպեդիան ստոմատոլոգիայում կարևոր դեր ունի ատամների վերականգնման և ատամնածնոտային համակարգի ամբողջականությունը վերականգնելու հարցում։ Երկար տարիների փորձն ու տեխնիկայի արագ զարգացումը թույլ են տալիս ստանալ ինչպես ճիշտ ֆունկիցիա, այլ նաև գեղեցիկ էսթետիկա։

Ներդիր

Ներդիրները միկրոպրոթեզներ են, որոնք օգտագործվում են ատամի մեծ դեֆեկտների ժամանակ, երբ ատամի նյարդը կենսունակ է (հեռացված չէ): Պատրաստվում են կերամիկայից, որը շատ ամուր է և ծամողական ճնշման տակ չի կոտրվում։
f05ad141419ec220fea3c18895fa0222

Ցիրկոն-կերամիկական պսակ

3c095c828cd0ae9ab371b30b879430d3

Ցիրկոն-կերամիկական պսակները ամենաէսթետիկ և ամուր կոնստրուկցիաներից են համարվում։ Պսակները պատրաստվում են այն դեպքում, երբ հնարավոր չէ ախտահարված ատամը վերականգնել պլոմբանյութով։ Ատամը բուժելուց և հղկելուց հետո 2-3 օրվա ընթացքում պսակը պատրաստ է լինում տեղադրման։

Բյուգելային պրոթեզ

Բյուգելային պրոթեզները լայն կիրառվում են մասնակի անատամության դեպքում։ Բյուգելներն անփոխարինելի դեր ունեն իմպլանտների տեղադրման անհնարինության և հակացուցման պարագայում։ Պրոթեզը շատ ամուր է, քանի որ ունի մետաղական հենք։ Օգտագործման ժամանակ չեն պատճառում խոսակցական և ֆունկցիոնալ խանգարումներ։
55cc2470ed2045cd1a0dda5681054afa

Շարժական պրոթեզ

3552c9ab-f134-445e-9ebb-82789cd00957

Ատամների կորուստը շատ պատճառներ ունի։ Լրիվ շարժական պրոթեզավորումը պատրաստվում է լրիվ անատամության դեպքում։ Պրոթեզների խնամքին ևս պետք է մեծ ուշադրություն դարձնել՝ լվանալ առնվազն օրը երկու անգամ։
Պրոթեզավորան համար անհրաժեշտ է պացիենտի հինգ բուժայց։ Բուժայցերի ընթացքում պացիենտի հետ քննարկվում է ատամների գույնն ու տեսքը։

Նեյլոնային պրոթեզ

Նեյլոնային պրոթեզները այժմ մեծ կիրառություն ունեն մասնակի անատամության դեպքում։ Պրոթեզը թեթև է, ճկուն և ունի բարձր էսթետիկ տեսք, որը թույլ է տալիս ունենալ գեղեցիկ ժպիտ։
33efe454t4

Գամիկ ( շտիֆտ )

scale_1200 (1)

Գամիկ օգտագործվում է այն դեպքերում, երբ ատամը կոտրված է կամ շատ է ախտահարված։ Գամիկները լինում են մետաղական, կերամիկական, ցիրկոնե և ապակեմանրաթելային։ Գամիկ տեղադրելուց առաջ արմատախողովակը մշակվում և լիցքավորվում է։ Հաջորդ փուլում արմատախողովակը պատրաստվում է շտիֆտավորման համար։ Շտիֆտավորումից հետո ատամը շապիկավորվում է։

Մետաղ-կերամիկական պսակ

Մետաղ-կերամիկական պսակները շատ լայն կիրառություն ունեն շնորհիվ իրենց ամրության և բարձր էսթետիկայի։ Պսակի հենքը ձուլածո մետաղ է, որի վրա հավաքվում է կերամիկան։ Պատրաստվում է 2-3 այցի ընթացքում։
cermics