Վիրաբուժություն
Վիրբուժական ստոմատոլոգիայի դերը շատ մեծ է ատամնաբուժության մեջ։
Վիրաբուժական ստոմատոլոգիան մեզ օգնում է լուժել մի շարք խնդիրներ՝
- ոչ ճիշտ դիրքում ծկթած ատամի հեռացում,
- օրթոդոնտիկ ցուցումով հեռացում,
- բնածին և ձեռքբերովի արատների հեռացում,
- կիստաների, ուռուցքների բուժում և հեռացում,
- բերանի խոռոչի նախապատրաստումը պրոթեզավորմանը,
- բերանի խոռոչի նախապատրաստումը իմպլանտացիային,
- ատամների հեռացումից հետո առաջացած բարդությունների բուժում։
Ատամի հեռացում
Ամենատարածված միջամտությունը վիրաբուժական ստոմատոլոգիայում դա ատամի հեռացումն է։
Ատամի հեռացումն ունի հստակ ցուցումներ՝
- Կարիեսը և նրա բարդությունները
- Ոչ ճիշտ դիրքում ծկթած ատամները
- Թարախոբորբոքային պրոցեսների դեպքում, երբ հնարավոր չէ պահպանել ատամը
- Գերկոմպլեկտ ատամների դեպքում
- Որոշ օրթոպեդիկ նպատակներով։

Կիստա

Կիստան իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչավոր գոյացություն։ Կիստան առաջանում է տրավմաների և ատամի թերի բուժման հետևանքով կամ բուժման բացակայության դեպքում։ Այն ունի սուր և խրոնիկ փուլեր; Խրոնիկ պրոցեսի ընթացքում պացիենտը գանգատներ չի նշում և շատ դեպքերում կիստան հայտնաբերվում է հարևան ատամները ռենտգենաբանորեն հետազոտելու ժամանակ։ Իսկ սուր պրոցեսի կարող է վերածվել օրգանիզմի իմունիտետի ընկճման կամ իֆեկցիաների թափանցման ժամանակ։
Կիստան բուժելու կա երկու տարբերակ․ կոնսերվատիվ և վիրաբուժական։ Եթե գոյացության չափը արդեն մեծ է, դիմում ենք վիրաբուժական մեթոդին։Կիստան կարող է հանգեցնի մինչև անգամ ատամի կորստի։ Կոնսերվատիվ բուժման դեպքում անհրաժեշտ է կատարել ատամի արմատախողովակների բուժում կամ վերաբուժում, կատարել դեղորայքային թերապիա։
Գերկոմպլեկտային ատամներ
Գերկոմպլեկտային ատամները կամ հիպերդենտիան ատամների ավելորդ քանակն է բերանի խոռոչում։ Նորմայում երեխաներն ուենն 20 ատամ, իսկ մեծահասակները 32 ատամ։ Գերկոմպլեկտային ատամներ հիմնականում լինում են ժանիքները և կտրիչները։ Նման պաթոլոգիան վատ է անդրադառնում մշտական ատամների ձևավորման և ծկթման ժամանակ։
Բուժում։ Պետք է հեռացնել գերկոմպլեկտ ատամները, որպեսզի պացիենտը ունենա ճիշտ կծվածք և առողջ ատամնաշար։

Ապիկէկտոմիա
