Մանկական ստոմատոլոգիա
Մանկական ստոմատոլոգիան արմատապես տարբերվում է ստոմատոլոգիայի մյուս ճյուղերից։
Մանկական պրակտիկայում հանդիպող բերանի խոոռոչի ախտահարումներից ամենատարածվածը դա կարիեսն է և դրա բարդությունները։ Պետք է լինել շատ հետևողական, քանի որ կաթնատամնային և խառը կծվածքի ժամանակ առաջացած բարդությունները կարող են ազդել մշտական ատամների վրա, ընդհուպ մինչև արդեն ախտահարված ատամների ծկթում և սխալ կծվածքի ձևավորում։ Երեխան ամեն 6 ամիսը մեկ անգամ պետք է ունենա բուժայց։ Շատ կարևոր է հետևել բերանի խոռոչի հիգիենային, որպեսզի մանկական տարիքից երեխան սովորի ճիշտ խնամել ատամները հետագա բարդություներից խուսափելու համար։
