Իմպլանտալոգիա
Ատամների իմպլանտացիան արդի ստոմատոլոգիայում ունի իր ուրույն դերն ու նշանակությունը։ Իմպլանտանտը իրենից ներկայացնում է մետաղական պտուտակ, որը լրացնում է ատամի արմատի տեղը։ Բացակա ատամի վերականգման համար այն համարվում է լավագույն տարբերակը։
Իմպլանտանտ տեղադրելուց առաջ կատարվում է KT հետազոտություն, որի միջացով պլանավորվում է իմպլանտատի երկարությունն ու տրամագիծը, ինչպես նաև տեղադրման ուղղությունը ոսկրի մեջ։
Իմպլանտատի տեղադրումը կատարվում է անզգայացմամբ։ Տեղադրելուց հետո մի քանի ամիս պետք է սպասել, որպեսզի իմպլանտանտը սերտաճի ոսկրային հյուսվածքին։ Հետո տեղադրվում են լնդային ձևավորիչները և սկսվում է օրթոպեդիկ էտապը, որի ժամանակ տեղադրվում է ատամնապսակը։
Իմպլանտանտները ծառայում են բավականիին երկար տարիներ։ Ծառայության ժամկետը կախված է ճիշտ խնամքից և հետևողականությունից։
